կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-12 15:18
Տարածաշրջան

Էրդողանի կինը չի շահել հակաէրդողանական կայքի դեմ հարուցած դատը

Էրդողանի կինը չի շահել հակաէրդողանական կայքի դեմ հարուցած դատը

Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը չի շահել Cumhuriyet պարբերականի դեմ` 50.000 լիրա դրամական փոխհատուցման պահանջով, հարուցած դատը. տեղեկացնում է Demokrathaber-ը:

2014 թվականի օգոստոսի 26-ին հրապարակված հոդվածում իբր իր անձնական իրավունքների ոտնահարման համար առաջին տիկինը դիմել էր դատարան՝ Cumhuriyet պարբերականից պահանջելով 50.000 լիրա:

Դատախազ Աբբաս Յալչընի որոշմամբ՝ գործը կարճվել է:

Հիշեցնենք, որ վերջերս  կրկնակի ցմահ և 42 տարվա ազատազրկման ենթարկելու պահանջ էր ներկայացվել Cumhuriyet պարբերականի նախկին խմբագիր Ջան Դյունդարի հանդեպ՝ «Թուրքիայում հանցագործություններ իրականացնելու նպատակով կազմակերպություն հիմնելու, գաղտնիությունը խախտելու, պետության դեմ հանցանք գործելու, պետության անվտանգությանը վերաբերող փաստաթղթեր հայթայթելու, քաղաքական և ռազմական լրտեսություն իրականացնելու, գաղտնի փաստաթղթեր հրապարակելու, արդար դատավարության վրա ազդելու փորձ կատարելու» մեղադրանքով: