|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Թուրքիայում Cumhuriyet թերթի գործադիր տնօրեն Աքըն Աթալայը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից թերթի խմբագիր Ջան Դյունդարին դատի էր տվել նախագահի հասցեին զրպարտություններ անելու մեղադրանքով:
Ըստ T24-ի՝ անցած տարի Էրդողանը Դյունդարի դեմ բողոք հայց էր ներկայացրել՝ նրան «իրականությանը հակասող տեղեկություններ հրապարակելու» մեջ մեղադրելով: Հայցում պնդել էին, որ թերթի խմբագիրը «զուգահեռ պետության» կողմից պատրաստված կեղծ տեսանյութ և տեղեկություններ է հրապարակում:
Ներկայացված` «Թուրքիայում հանցագործություններ իրականացնելու նպատակով կազմակերպություն հիմնելու, գաղտնիությունը խախտելու, պետության դեմ հանցանք գործելու, պետության անվտանգությանը վերաբերող փաստաթղթեր հայթայթելու, քաղաքական և ռազմական լրտեսություն իրականացնելու, գաղտնի փաստաթղթեր հրապարակելու, արդար դատավարության վրա ազդելու փորձ կատարելու» մեղադրանքով պահանջել են կրկնակի ցմահ և 42 տարվա ազատազրկում: