|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Թուրքիայի Իզմիր քաղաքում մի խումբ երիտասարդ աղջիկներ բողոքի լուռ ցույց են անցկացրել ընդդեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայրանալու վերաբերյալ տարօրինակ հայտարարությունների:
Ըստ Siyasihaber3-ի՝ ցուցարարները պաստառներ են պարզել, որոնց վրա գրված են եղել Թուրքիայում հայտնի գործիչների,՝ այդ թվում` Էրդողանի՝ կանանց վերաբերյալ սկանդալային հայտարարությունները:
«Երբ աղջիկները համալսարան են գնում, տղաները, բնականաբար, ամուսնանալու աղջիկ չեն գտնում», «Ես չեմ հավատում կանանց և տղամարդկանց հավասարությանը» և նմանատիպ գրություններով պաստառներ պարզած երիտասարդ աղջիկները դատապարտել են Էրդողանի հայտարարությունները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահն օրեր առաջ հայտարարել էր, որ այն կինը, ով հրաժարվում է մայրանալուց, «ոչ լիարժեք է»: