կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-06 10:39
Տնտեսական

Արծվիկ Մինասյանը` «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահ

Արծվիկ Մինասյանը` «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահ

Մայիսի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի հերթական նիստը` խորհրդի անդամներ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնակատար Արամ Մելքոնյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Մակար Ղամբարյանի, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանի, «Հայաստանի վաճառականներ» ՀԿ նախագահ Ցոլվարդ Գևորգյանի, ՀՀ ձեռնարկատերերի միության նախագահ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ, «Մետեքս» ՓԲԸ նախագահ Հայկազ Բախշեցյանի, ինչպես նաև «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի և կազմակերպության ղեկավարների մասնակցությամբ:

Արծվիկ Մինասյանը միաձայն ընտրվել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահ: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության որդեգրած` տնտեսության տարբեր ոլորտների աջակցմանն ուղղված բիզնես ծրագրերի ֆինանսավորման հարցերին, ինչպես նաև «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործունեության արդյունավետությանը:

Հիշեցնենք, որ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որն իր գործունեությունը ծավալել է 2009 թվականի օգոստոսի 7-ի` ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա, ստեղծվել է ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի որոշմամբ եւ նպատակ ունի աջակցելու ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: