Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ժողովը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնակատար Արամ Մելքոնյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ձեռնարկատերերի միության նախագահ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ, «Մետեքս» ՓԲԸ նախագահ Հայկազ Բախշեցյանը, «Հայաստանի վաճառականներ» ՀԿ նախագահ Ցոլվարդ Գևորգյանը, Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը և ՈՒՎԿ ղեկավար կազմը: Ժողովի օրակարգում ընդգրկված է եղել «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու հարցը:
Դադարեցվել են «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահ Կարեն Ճշմարիտյանի և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ Արկադի Խաչատրյանի` «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամների լիազորությունները: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնակատար Արամ Մելքոնյանն ընտրվել են «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամներ:
Ժողովի ավարտին անդրադարձ է եղել «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործունեությանը, ընդգծվել է ռազմավարական առաջնահերթությունները: Հիշեցնենք, որ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որն իր գործունեությունը ծավալել է 2009 թվականի օգոստոսի 7-ի` ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա, ստեղծվել է ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի որոշմամբ եւ նպատակ ունի աջակցելու ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժին