|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Էդիկ բաղդասարյանը Facebook-ում գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, վստահ եմ, որոշ ժամանակ հետո հայտնվելու է բանտում։ Նա դարձել է Ալիեւի իշխանության թիվ մեկ սպառնալիքը։ Ինչպես հայտնի է Հասնովն անհավասարակշիռ է, առանց երկար մտածելու հրամաններ է տալիս։ Հարյուրավոր հատուկջոկատայինների մահվան համար ադրբեջանական բանակի սպաները նրան են մեղադրում։ Եվրոպայում ապաստան խնդրած լրագրողներն այժմ ունեն բազմաթիվ վկայություններ պատերազմի օրերի զոհերի մասին։ Եւ այդ վկայություններում որպես մեղավոր շոշափվում է պաշտպանության նախարարի անունը։ Այդ գործողություններից հետո հարյուրավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել հեռանալ իրեն տներից։ Ու Ալիեւի սահմանամերձ շրջաններ այցելության ժամանակ նրան դիմավորելու համար չեն կարողացել մարդկան հավաքել»։