|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Մենք երկիրը տանուլ ենք տալիս, տղերք: Բռնելու ոչ մի տեղ չեք թողել, բոլոր հենման կետերը մեկիկ-մեկիկ ջարդուխուրդ եք արել: Ձեր արժեհամակարգը, միեւնույն է, չենք ընդունելու: Մնացել ենք այնքան, որքան պիտի մնայինք, ինչպես ռազմի դաշտում այն բարեբեր եւ երանելի տարիներին, գնում էին այնքան, որքան պիտի գնային: Բնության օրենքով է այդպես: Երկիրը դատարկելու ձեր բոլոր ջանքերն այլեւս արդյունք չեն տալու: Մնացել ենք այնքան, որքան պիտի մնայինք: Իսկ սա մնացածներիս երկիրն է, մենք եւ դուք, դեմ-դիմաց, ու արդեն գիտեք, որ մենք երկիրը լքողներ չենք, մնում եք՝ դուք: Գտեք ձեր տեղը, բայց մի փնտրեք այն մեր կողքին, ուրիշ վայրերում փնտրեք ձեր ապրելու տարածքը: Դուք իրականության զգացողությունը կորցրել եք: Այստեղ արեւմտամետ կամ ռուսամետ լինելու, իշխանություն տալու-չտալու հարց չի այլեւս, տղերք երկիրն ենք տանուլ տալիս:
Գրառումը` Էդիկ Բաղդասարյանի facebook-ի էջից