Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քառօրյա պատերազմի ժամանակ բոլոր վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ պահպանվել է 1 ժամի սկզբունքը, և ոչ մի վիրավոր չի տուժել այն պատճառով, որ նրան ուշ են բուժօգնություն ցուցաբերել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Ըստ նրա` հենց այդ իսկ պատճառով էլ վիրավորների թվում մահացության միայն 2 դեպք է եղել:
«Քառօրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 125 վիրավոր, որից 2-ն են մահացել` հետվիրահատական շրջանում առաջացած բարդությունների հետևանքով: Այս պահի դրությամբ 87 զինծառայող է դուրս գրվել հիվանդանոցից` կրկին ծառայության անցնելով: Գիտենք նաև, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը չպահպանեց, որի հետևանքով էլ ապրիլի 5-ից հետո ևս 34 վիրավոր ենք ունեցել: Վիրավորներից 3-ի վիճակն է ծայրահեղ ծանր»,- հայտնեց Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ այս ընթացքում 148 վիրահատություն է կատարվել, եղել են նաև կրկնակի վիրահատության դեպքեր:
Ըստ Խաչատրյանի` մեր վիրավորների թիվը փաստեց այն մասին, որ մեր զինվորները կարողացել են ճիշտ պաշտպանվել:
Ինչ վերաբերում է բժիշկներին, ապա, Խաչատրյանի հավաստմամբ, նրանք գերազանց հոգեբանական վիճակում են: «Այս ընթացքում շտապ բուժօգնության 4 ավտոմեքենա է ոչնչացվել թշնամու կողմից: Ճիշտ է, բժիշկների շրջանում վիրավորներ ունենք, բայց, բարեբախտաբար, զոհեր չենք ունեցել»,- ասաց նա: