|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կնոջ` 27-ամյա Անուշ Եղիկյանի վիճակը բավարար է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ երեկ կնոջը «Արմենիա» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել էին Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ:
Աբրահամյանը տեղեկացրեց նաև, որ Անուշի առողջական վիճակում կա դրական տեղաշարժ, քանի որ եթե երեկ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում էին ծանր կայուն, ապա այս պահի դրությամբ` բավարար կայուն:
«Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, պտղի մասին դեռ շուտ է ինչ-որ բան ասել: Հիմա կինը համապատասխան բուժում է ստանում` վիժումը կանխելու համար»,- ասաց Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Անուշն ունի 6-ամյա աղջիկ, և սա կնոջ երկրորդ երեխան է: Ի դեպ, հայտնի է երեխայի սեռը` տղա է: