Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Ռուսական «Իզվեստիա» պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ Սերգեյ Լավրովի երևանյան այցին:
Հոդվածի հեղինակը նշում է, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտնել էին, թե ռուսական պատվիրակությունը Երևան կբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր գաղափարներ, սակայն բանակցություններից հետո Լավրովը հայտարարեց միայն, որ հարկավոր է հետևել 1994թ. և 1995թ. կնքված հրադադարի մասին անժամկետ համաձայնագրին:
«Իզվեստիան» նշում է, որ լարված մթնոլորտում է անցել Սերժ Սարգսյկանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը, «քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի բնակիչների համար շատ ցավոտ հարց է»:
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաեւ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին եւ ընդգծվում է, որ դրանց սրմանը նպաստում է ԱՄՆ-ը:
«Շատ դժվար է դարձել աշխատելը։ ԱՄՆ-ը ֆինանսավորում է հայկական ընդդիմությանը` հասարակ քաղաքացիներին տրամադրելով Ռուսաստանի դեմ: Վերջին պատերազմի ժամանակ հայերը կորցրեցին իրենց երեխաներին, երիտասարդ տղաների: Իմանալով, որ Ռուսաստանը զենք է մատակակարում և´ Հայաստանին, և´ Ադրբեջանին, հասարակ քաղաքացիները, որ վատ են հասկանում քաղաքականությունից, սկսել են զգուշավորությամբ վերաբերվել Ռուսաստանին»,- թերթին ասել են ՌԴ դեսպանությունից:
Նշվում է, որ Հայաստանի տարածքում տեղի է ունենում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ազդեցության ոլորտների պատերազմ:
Ամերիկյան կառույցները Մոսկվայի դեմ ուղղված բողոքի ակցիաներ են կազմակերպում, որտեղ հնչում են այսպիսի կարգախոսներ` «Ռուս խաղաղապահը մեր անվտանգության երաշխավորը չէ»:
Միեւնույն ժամանակ նշվում է, որ իշխանությունները նմանատիպ ակցիաներին բացասաբար են վերաբերվում: