կարևոր
1840 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-08 15:49
Քաղաքական

Ինչո՞ւ էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին

7or.am-ը գրում է․

«Երեկ Ազգային ժողովում ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ։ ՔՊԿ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը տեղը դրեց Ալեն Սիմոնյանին, որը դիտողություն էր անում իր նախկին գործատուին՝ նույն Խաչատուր Սուքիասյանին (տե՛ս կից տեսանյութը)։

Խաչատուր Սուքիասյանի արձագանքը անակնկալի բերեց Ալենին։ Նա ակնհայտորեն չէր սպասում դրան։

Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանին, ապա նա «փչացրեց» նախկինում իրեն քծնող, իսկ խորհրդարանի խոսնակ ու մեծահարուստ դառնալուց հետո իրեն լրիվ այլ ձևով պահող Ալենին։ Նախկին տիրոջ ու վասալի հրապարակային «երկխոսությունը» շատ «սրտաճմլիկ» ստացվեց՝ հաշվի առնելով նաև այն խոսակցությունները, որոնք պտտվում են այս անձանց ներքին հարաբերությունների և որոշ «նուրբ» հարցերի վերաբերյալ։

Ի դեպ, Ալենը նախկինում էլ էր Սուքիասյանին նկատողություն արել, բայց վերջինս նյարդային ռեակցիա չէր տվել։ Երեկ տվեց։

Հաշվի առնելով Խաչատուրի՝ քաղաքական ու ներքին խոհանոցային քամիներ որսալու կարողությունները, ինչպես նաև Ալենի հետ նրա նախկին ու ներկա հարաբերությունները, կարող ենք մի քանի տարբերակ դիտարկել, թե ինչու նա «փչացրեց» թքելու հատկանիշներ ունեցող ԱԺ խոսնակ աշխատողին։

Վարկած 1–ին՝ միջանձնային հարաբերություններում առկա խնդիրներ։ Ալենն իրեն «շեֆ» է զգում խոսնակ դառնալուց հետո, իսկ Խաչատուրը հիշեցնում է, որ Ալենն իր աշխատողն է եղել, որին ինքն ու իր հարազատները դիմել են բացառապես ոչ ցենզուրային բառապաշարով։ Ու հիմա երբ Ալենը փորձում է ինչ–ինչ հարցերում քայլել իր անցյալի վրայով, Խաչատուրին դա դուր չի գալիս, ինչի արդյունքում տեղի են ունենում հրապարակային կսմիթներ։

Վարկած 2–րդ՝ Ալենի դիրքերի թուլացում։ ՔՊԿ–ում կան բազմաթիվ ներքին խնդիրներ։ Ժողովրդական լեզվով ասած՝ իրար միս են ուտում։ Այդ միսուտոցիների ժամանակ Ալեն Սիմոնյանը, թերևս, ընկել է Նիկոլ Փաշինյանի աչքից։ Խաչատուրը դա անմիջապես ֆիքսել է և որոշել անուղղակիորեն քծնել Նիկոլին՝ Ալենին «փչացնելու» միջոցով։

Այս վարկածի օգտին է խոսում նաև Ալենի մոլի ադրբեջանամետությունն ու հիստերիկ հակառուսականությունը։ Նա գիտի, թե ինչպիսին է Նիկոլի տրամադրվածությունը և փորձում է քծնել Նիկոլին՝ ցույց տալով, որ էպատաժային ադրբեջանամետության ու ռուսատյացության հարցերում Նիկոլն իրենից լավին չի գտնելու (Վիգեն Խաչատրյանն արդեն մահացել է) և չարժե իրեն «փուռը տալ»։

Վարկած 3–րդ՝ «աչոկ» հավաքելը։ Չի բացառվում, որ Սուքիասյանը Սիմոնյան Ալենին «փչացրել» է զուտ հանրային «աչոկ» հավաքելու համար։ Բոլորն էլ գիտեն, թե ինչպիսի հակավարկանիշ ունի Ալենը։ Խաչատուրը նրան «փչացնելով» փորձել է հանրության աչքին լավը երևալ, քանզի գիտի, որ ով Ալենին «փչացնում» է, վարկանիշ է հավաքում։

Կարող են այլ վարկածներ էլ լինել, բայց այս երեքը բավարար են հասկանալու համար, թե ինչ բարքեր են տիրում ՔՊԿ–ում։ Ցավալին այն է, որ այդ բարքերը տարածվում են հանրության ներսում ու փտեցնում մեր երկիրը ներսից»։