կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-03 12:46
Առանց Կատեգորիա

Իշխանությունը չի փչացնում մարդկանց, սակայն իշխող հիմարները փչացնում են իշխանությունը

Իշխանությունը չի փչացնում մարդկանց, սակայն իշխող հիմարները փչացնում են իշխանությունը

Վտանգավոր է իշխանությունը, երբ խղճի հետ վեճի մեջ է:

Շեքսպիր

 

Օ', իշխանություն` Մեդուզայի հայացքով: Ով մեկ անգամ նայի նրա դեմքին, այլեւս երբեք չի կարողանա հեռացնել աչքերը, կմնա գայթակղված ու գերված: Ով գեթ մեկ անգամ զգացել է իշխանության արբեցնող հաճույքը, ի վիճակի չի լինի դրանից հրաժարվել:

Ստեֆան Ցվեյգ

 

Արքան, ով իր գանձարանը լցնում է ենթակաների կարողությամբ, նման է նրան, ով իր տան տանիքին կավ է քսում` վերցված դրա հիմքից:

Աս Սամարկանդի

 

Գետերում ու վատ կառավարություններում երեսին լողում է ամենաթեթեւը:

Բենջամին Ֆրանկլին

 

Փորձը վաղուց է սովորեցրել ժողովրդին շնորհակալ լինել իրեն ղեկավարողներին այն բանի համար, որ չեն պատճառել այն ամեն չարը, որ կարող էին պատճառել, եւ սիրել ղեկավարներին, որոնց համար ժողովուրդը ատելի չէ:

Ժան-Ժակ Ռուսո


Վատ է, երբ իշխանությունն իր ուժը փորձում է վիրավորանքներով, վատ է, երբ հարգանքը ձեռք է բերվում սարսափի միջոցով. սիրով ավելի արագ ձեռք կբերես այն, ինչին ձգտում ես:

Պլինիոս կրտսեր

 

Մենք ստիպված ենք ընտրություն կատարել ոսկու կայունությանը եւ կառավարության անդամների ազնվությանը ու մտավոր կարողություններին վստահելու միջեւ: Նշված ջենթլմեններին հարգելով հանդերձ` խորհուրդ եմ տալիս, քանի դեռ գոյություն ունի կապիտալիստական կարգը, նախընտրել ոսկին:

Բեռնարդ Շոու

 

Եթե պետական այրը սխալվում է, եթե նա վատ է մտածում, դիմում է սխալ միջոցների, ամբողջ ժողովուրդը զգում է դրա կործանարար հետեւանքները: Հարկավոր է հաճախ հարց տալ` արդա՞ր է ձեռնարկված գործը, օգտակա՞ր է:

Եկատերինա Մեծ

 

Ընդհանրապես` իշխանությունը չի փչացնում մարդկանց, սակայն հիմարները, երբ իշխում են, փչացնում են իշխանությունը:

Բեռնարդ Շոու


Թարգմանությունը` yerkir.am-ի