կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-06-01 10:20
Քաղաքական

Փաշինյանը փչացնում է հարաբերությունները ՀՀ բարեկամ երկրների հետ՝ փոխարենը «բարեկամանում» թշնամիների հետ

Փաշինյանը փչացնում է հարաբերությունները ՀՀ բարեկամ երկրների հետ՝ փոխարենը «բարեկամանում» թշնամիների հետ

Մեկ շաբաթ առաջ Իրանի հարավային Աբադան քաղաքում շենքի փլուզման աղետին զոհ գնաց ավելի քան երեք տասնյակ մարդ եւ վիրավորվեցին հարյուրավոր իրանցիներ: Տասնյակ մարդիկ դեռ մնում են փլատակների տակ, որոնողական աշխատանքները շարունակվում են:

Դեպքից մեկ շաբաթ անց Հայաստանի իշխանությունները որևէ մակարդակով չեն արձագանքել դրան, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ցավակցական հեռագիր հղելով Իրանի նախագահին, իր վշտակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին:

Հայաստանի գործող իշխանություններն ու հատկապես վարչապետի աթոռը բռնազավթած անձը թող հիշի` Հայաստան-Իրան դարավոր ու պատմական հարաբերություններին վնասում են ոչ թե Իրանի հայկական համայնքում գործող որոշ կառույցներն` իրենց աշխատանքով ու դիրքորոշումներով, այլ հենց իրենք՝ բարեկամ իրանցի ժողովրդի հանդեպ ցուցաբերած նման անտարբերությամբ:

Փաստացի, Իրանը, որ համարվում է ՀՀ միակ հարևանը, որը Հայաստանի հանդեպ մշտապես լոյալ է տրամադրված և, եթե հարկ եղած դեպքում չի աջակցել, ապա նաև չի վնասել Հայաստանին, դարձել է արևմտյան՝ հակաիրանական ուժերի աջակցությունը վայելող փաշինյանական իշխանության «աչքի փուշը»։

Պետք է նաև նշել, որ պատերազմի օրերին Վրաստանը հայտարարել էր, որ փակել է իր օդային ու ցամաքային սահմանը Հայաստանի և Ադրբեջանի համար, բայց իրականում այն փակ էր միայն Հայաստանի համար, իսկ Իրանը, չնայած ադրբեջանական կողմի պահանջներին՝ թույլ չտալ ՌԴ-ից ՀՀ մեկնող ռազմական ինքնաթիռների անցումը իրանական տարածքով, լիակատար մեկուսացման վտանգի առաջ դարձել էր ՀՀ-ի համար միակ փրկօղակը։

Փաստորեն, ՀՀ-ն փորձում է «խաղաղություն» և «բարեկամություն» հաստատել իր դարավոր թշնամու՝ Թուրքիայի և նդրա արբանյակ Ադրբեջանի հետ, միևնույն ժամանակ փչացնում է հարաբերությունները մեր դարավոր բարեկամ ժողովրդի՝ իրանցիների և իրանական պետության հետ։ 

Նյութը՝ Yerkir.am