Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ռուսական «Իզվեստիա» պարբերականի մի հրապարակման, որում հոդվածագիրը նշում էր, թե ԱՄՆ-ը Հայաստանում ֆինանսավորում է ընդդիմադիր կուսակցություններին` հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար:
«Վերջերս իր թերթում լույս տեսած մի հոդվածում «Իզվեստիա» պարբերականը հայտնում է, որ Երևանում Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանի դիվանագիտական շրջանների ենթադրյալ աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն ուղղակիորեն ֆինանսավորում է ընդդիմադիր կուսակցություններին Հայաստանում հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար:
Միայն մեկ բան կարող ենք ասել այդ ամենի կապակցությամբ. нет: Հոդվածում տեղ գտած սյուրռեալիստական պնդումները ավելի անիրական չէին կարող լինել:
Դեսպանատունը և ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտությամբ և ամենայն թափանցիկությամբ ֆինանսավորում են քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպություններին՝ նրանց հաղորդելով գործիքներ և միջոցներ ժողովրդավարական հաստատությունները հզորացնելու և միջին հայի կյանքը բարելավելու համար: Դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհների ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորման վերաբերյալ՝ այստեղ: Մենք հպարտ ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը մնում է ամենաուժեղ, ամենաազատ և ամենակենսունակ քաղաքացիական հասարակություններից մեկը տարածաշրջանում: Միգուցե արժե՞, որ «Իզվեստիա» պարբերականը հայացք նետի Ռուսաստանի քաղաքացիական հասարակության դրության վրա և համեմատի»: