|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակը» գրում է. «Ապրիլի 18-22-ի ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում ՀՀ պատվիրակները կբարձրացնեն նաև ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու հարցը, որը 4-օրյա պատերազմից հետո հրամայական է դարձել։ Երեկ Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը մեզ տեղեկացրել Է, որ ՀՀ Աժ պատգամավորների Ստեփաևակերտ այցի ընթացքում քննարկվել Է նաև այդ հարցը։ «Մենք այդ խնդիրը քննարկել ենք ՀՀ մեր գործընկերների հետ, որպեսզի Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում հնչեցվի ԼՂ-ն բանակցությունների կողմ դարձնելու անհրաժեշտությունը, ինչքանով դա կստացվի, Կլինի, թե ոչ՝ կտեսնենք առաջիկայում»։ Հիշեցնենք, որ ՀՀ Աժ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն Արցախ է այցելել 3 օր առաջ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։