|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հայկական ժամանակը» գրում է.
«Ըստ մեր տեղեկությունների, Զարուհի Փոստանջյանին հաջողվել է պայմանավորվել ԵԽԽՎ տասը պատգամավորների հետ, ովքեր համաձայնել են նիստի մեկնարկին ոտքի կանգնել և բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը։ Ենթադրվում է, որ բավական թեժ քննարկում է տեղի ունենալու։ Իհարկե, հայկական պատվիրակության հայաստանյան անդամները վստահ են, թե որոշումը Փոստանջյանի օգտին չի կայացվի, քանի որ ԵԽԽՎ-ն պատվիրակությունների ձևավորման երկու հիմնական սկզբունք ունի, որոնք պահպանված են. մեկը՝ վերաբերում է պատվիրակության կազմի ընդդիմություն-իշխանություն հարաբերակցությանը. այն պետք է հավասար լինի, իսկ մյուսը՝ գենդերային համամասնությանը։
Իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե պատվիրակության հիմնական կազմում իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությունը հավասար է, փոխարինող կազմում՝ նույնպես»: