|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Քիչ առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց ավարտվեց Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպված բողոքի ակցիան: Ցուցարարները, ովքեր բողոքում էին ԵԽԽՎ-ի՝ Հայաստանում տեղի ունեցող դեպքերի ոչ համաչափ արձագանքից, հյուրանոցի մուտքի առջև սպասում էին եվրոպացի պատվիրակներին, ովքեր, համենայն դեպս, գլխավոր մուտքից դուրս չեկան:
ՀԱԿ ակտիվիստները վստահեցնում են, որ եվրոպացի պատվիրակները խուսափել են ցուցարարների հետ հանդիպումից և ետնամուտքից են հեռացել: Սակայն նրանք ակցիան ձախողված չեն համարում, ընդհակառակը` պնդում են, որ իրենց հաջողվեց ներկայացնել իրենց պահանջները, եվրոպացիների ուշադրությունը հրավիրել երկրում տիրող խնդիրներին:
Նշենք նաև, որ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը զրուցել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ եւ տեղեկացրել նրան ընթացող բողոքի ակցիայի մասին: