Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-բրիտանական խորհրդարանական խմբի անդամներն ամեն ինչ կանեն՝ Բրիտանիայում Հայոց ցեղասպանությունը հայտնի դարձնելու համար: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության անդամ Ջոն Վիթինգդեյլը «Ցավոք, այսօր Անգլիայում լավատեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին:
Մենք այցելեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և տեսանք կատարվածի բոլոր ապացույցները: Վերադառնալով Բրիտանիա, ես կկիսեմ իմ տպավորությունները գործընկերներիս հետ»,-հայտարարել է նա եւ հավելել, որ մտադիր է ցուցահնդես կազմակերպել բրիտանական խորհրդարանում՝ խորհրդարանականներին Հայոց ցեղասպանության սարսափելի իրողության մասին իրազեկելու համար:
Իր հերթին Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայտարարել է «Շատ ցավալի է, որ Թուրքիան մինչ օրս ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Չճանաչված ցանկացած ցեղասպանություն ծնում է նոր հանցանքներ: Այդ ոճրագործության ճանաչումն ու դատապարտումը բխում է արդարության ու մարդու իրավունքների սկզբունքներից: Ես, հայ չլինելով, ցանկանում եմ ասել, որ քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել, վերքերը չեն ապաքինվի»,-ասել էՔոքսը: