կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-13 14:22
Հասարակություն

«Կանֆետ ու պեչենիի փոխարեն գիշերային տեսանելիության սարքեր ուղարկեք սահման»

«Կանֆետ ու պեչենիի փոխարեն գիշերային տեսանելիության սարքեր ուղարկեք սահման»

Այսօր լրագրողների հետ հանդիպել էր երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: Հանդիպման սկզբում նա զանգահարեց Մարտակերտում գտնվող իր  ընկերներից մեկին` ազատամարտիկ Վարդան Գևորգյանին, ով լրագրողների հաղորդելու բան ուներ: Գևորգյանը նշեց, որ ինքն այս պահին առաջնագծում է, իսկ կողքին կանգնած տղաների «դուխը տեղն» է:

«Միայն մի բան կա` կանֆետ ու պեչենի ուղարկելու փոխարեն тепловизор և приборы ночного видения ուղարկել, որոնք կարիքը շատ ունենք, մնացած ամեն ինչը տեղն է»,- ասաց ազատամարտիկը:

Հախվերդյանը նշեց, որ մեր հարուստները, որոնք ապարանքներ են կառուցել, երկնաքերներ, թող վաճառեն դրանք ու այդ գումարով սահմանին կանգնած տղաների համար համապատասխան պայմաններ ապահովեն:

«Թե չէ` մեր օլիգարխներն էդքան որ դիզել են, չգիտե՞ն, որ յոթը պորտով անեծքի տակ են ընկնելու: Կամ էլ` էսքան եկեղեցի ո՞ւմ է պետք, թող եկեղեցու տեղը տանկ ու ինքնաթիռ գնեն ու սահման ուղարկեն: Չէ, ո՞նց կլինի այդպես, սրանք պետք է հարստանան: Թուրքի դեմ մեր տղերքը հերոսական պայքար են մղում, բա մեր ներքին թշնամու դեմ ո՞վ պետք է պայքարի»,- ասաց Հախվերդյանը:

Հարցին, թե հիմա սկսել են ակնարկել տարածքների վերադարձման մասին, ի՞նչ կարծիք ունի, նա պատասխանեց, թե մեր ուժից է կախված ամեն ինչ: «Թե ինչքան զոհ պետք է տանք, որ կարողանանք սահմանը պահել ու ոչ մի տարածք չզիջել, տղերքից է կախված, չգիտեմ»,- ասաց Հախվերդյանը: