| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով Աշոցքի, Ջերմուկի, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքների,  Վայք-Սիսիան միջպետական ավտոճանապարհի Զանգեր կոչվող հատվածի, Մեղրիի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
 
 Բքի պատճառով փակ են Աշոցքից Տաշիր հանրապետական նշանակության ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի, Սևանի, Արթիկի և Քեթիի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: 
 
 Մասիսում, Արտաշատում, Արարատում, Թալինում, Բաղրամյանում, Արմավիրում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Բերդում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում  և Լաչինում  տեղում է ձյուն:
  
 Ապարանի և Ախուրյանի տարածաշրջանում քամի է: 
 Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
 
 Միջպետական  նշանակության ավտոճանապարհները բաց են: 
 Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները: