կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-14 13:04
Հասարակություն

Իրենք պատկերացնո՞ւմ են, թե 1 մլրդ դրամն ինչքան է, ուղարկեք տուն այդ կադրերին, մեզ աշխատող մարդիկ են պետք․ քաղաքապետը՝ տեխբնութագիրը սխալ լրացրած աշխատակիցների մասին

Իրենք պատկերացնո՞ւմ են, թե 1 մլրդ դրամն ինչքան է, ուղարկեք տուն այդ կադրերին, մեզ աշխատող մարդիկ են պետք․ քաղաքապետը՝ տեխբնութագիրը սխալ լրացրած աշխատակիցների մասին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի օդափոխության համակարգի ձեռք բերման ուղղությամբ իրականացված աշխատանքի ընթացքի մասին զեկուցման ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունից դուրս եկավ։ 

«Նկատողություն ստացա՞վ այն անձը, որը տեխբնութագիրը սխալ էր լրացրել։ Ի՞նչ է նշանակում 1 մլրդ դրամի գնումների դեպքում տեխպայմանագիրը սխալ լրացնել, այն դեպքում, երբ այդ մարդիկ ամբողջ օրը դրանով են զբաղված, նշանակում է՝ գործընթացը 40 օր պետք է երկարի։ Դա խոսում այն մասին, որ մենք վատ ենք աշխատում կամ չունենք համապատասխան կադրեր։ Չունենք, ուրեմն ուղարկեք տուն այդ կադրերին։

Ո՛չ քաղաքապետարանը և ո՛չ էլ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները սոցիալական աջակցությամբ չեն զբաղվում, մեզ պետք են աշխատող մարդիկ, որ աշխատեն։ Իրենք, երբ ստորագրում են դրա տակ,  պատկերացնո՞ւմ են 1 մլրդ դրամն ինչ է»,– ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։