|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը դեմտեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Բաքու. հայտնում է Коммерсантъ-ը:
Բաքվում կկայանա ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Հաղորդվում է, որ Բաքվում կկայանա նաև Ռոգոզինի հանդիպումը երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Թերթի տեղեկություններով` կողմերը կքննարկեն երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանին «Իսկանդեր-Մ»-ի մատակարարման հարցը:
Նշվում է, որ ռուս բանակցողների հիմնական նպատակն է պարզաբանել ՌԴ-ի դիրքորոշումը Հայաստանին «Իսկանդեր»-ի մատակարարման վերաբերյալ, քանի որ ադրբեջանցի գործընկերները բացասաբար են արձագանքել դրան: