կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-27 15:11
Քաղաքական

Ցանկացած հայ տղամարդու համար մահացու վիրավորական խոսքերը ետ չպահեցին Նիկոլին Սյունիքով զբոսնելուց. Մ. Մինասյան

Ցանկացած հայ տղամարդու համար մահացու վիրավորական խոսքերը ետ չպահեցին Նիկոլին Սյունիքով զբոսնելուց. Մ. Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում գրառում է արել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք գրառումը.

«Արամ Աշոտովիչն այսօր գրել է ամոթի, ավելի ճիշտ՝ Նիկոլի ու նրա շրջապատի մոտ դրա բացակայության մասին: Նա միանգամայն իրավացի է իր զարմանքի և վրդովմունքի առումով. նորմալ ընտանիքում դաստիարակված նորմալ մարդն ամոթ է զգում կատարվողի համար:

2018-ին կարևոր էր ցույց տալ, որ անթույլատրելի որևէ բան չի մնացել: Անհրաժեշտ էր ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ անչափահասներին բողոքի ակցիաներին տանելը, աղանդավորների աջակցությունն օգտագործելը, հակառակորդների տների մոտ դագաղներ դնելը, ատելության և բռնության խոսքի օգտագործումը, պատերազմում տարած հաղթանակների մասին ստելը, հերոսների գերեզմանները տրորելը, զոհվածների և գերիների ընտանիքներին ստելը, պատերազմի համար համայն հայության հավաքած միջոցները պաշտոնատար անձանց պարգևավճարների համար ծախսելն ընդունելի լինեին: Այլ կերպ ասած, որպեսզի հեղափոխականները չամաչեին իրենց հանցագործությունների համար:

Եվ նրանք չեն ամաչում: Ցանկացած հայ տղամարդու համար մահացու վիրավորական խոսքերը ետ չպահեցին Նիկոլին Սյունիքով զբոսնելուց: Ամոթը բացառվում է հանրային քննարկումներից՝ ցանկացած ստորություն ընդունելի դարձնելու նպատակով: Որպեսզի սրիկաներն ու հանցագործները հոգեբանական  անհարմարություն  չզգան:

Այս ամենաթողության հետևանքը դարձել է այն, որ մենք՝ հասարակությունը, չամաչեցինք մահից, մեր հայրենիքի վաճառքից: Մենք կորցրել ենք ամոթը պատմության առաջ: 

Սենեկան ասում էր, որ ամոթն արգելում է այն, ինչ չեն արգելում օրենքները: Ես սրան ավելացնելու ոչինչ չունեմ»:

Ստորև ներկայացնում ենք «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրիելյանովի այն գրառումը, որին անդրադարձել է Միքայել Մինասյանը:

«Տեսա Սյունիքի պուրակում Իլհամ Ալիևի լուսանկարը և մտածեցի՝ հետաքրքիր է, չէ՞ որ այս լուսանկարը տեսել են Փաշինյանը, նրա կինը, այդ ամբողջ «Իմ քայլ»-ը: Արդյոք նրանց սիրտը չի՞ ճմլվել այդ պահին, մի՞թե նրանք ամոթահար չեն եղել բոլոր այդ խայտառակ Ալենները, Անդրանիկները և նրանց նմանների խումբը»: