կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-15 10:34
Իրավական

Հետևում են ՀՅԴ "Գարեգին Նժդեհ" կոմիտեության գրասենյակի ելումուտին

Հետևում են ՀՅԴ "Գարեգին Նժդեհ" կոմիտեության գրասենյակի ելումուտին

Երեւանի ավագանու ՀՅԴ թեկնածու Արթուր Եղիազարյանը facebook-յան իր էջում ահազանգում է անօրինական նկարահանումների մասին` գրելով.

 

«Այսօր հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ պատին ամրացված տեսախցիկով հետևում են մեր՝ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտեության գրասենյակի ելումուտին: Արտաքուստ ստուգեցինք, և իսկապես:

 

Չնայած այդ տեսախցիկները պատկանում են «Գրին» սուպերմարկետի, բայց հասկանում ենք, թե ում կարող է այն պետք գալ: Հատկապես, որ այս սարքերը հայտնվեցին այս օրերին ...

 

Խորամանկ քայլ է արված. եթե բողոքարկենք, կպատճառաբանեն, որ հետևում են իրենց շինության ետնամուտքին: Բայց տեսախցիկները կարող էին լիովին այլ դիրքով դրվել, որի տեսադաշտից մեր գրասենյակի մուտքը կարող էր դուրս մնալ:
Վաղը կփորձենք պարզել, թե ինչ է երևում այն էկրաններին, որոնք ցուցադրում են այդ տեսախցիկները ...

 

Չնայած մտահոգվելու առանձնապես մեծ դրդապատճառներ չունենք, բայց անդուր է, երբ իմանում ես, որ քեզ հետևում են»: