կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-08 11:03
Հասարակություն

Լռության երթ` ի հիշատակ զոհված զինվորների

Լռության երթ` ի հիշատակ զոհված զինվորների

Ապրիլի 10-ին` ժամը 19:00-ին, Երևանի Ստ. Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի Լռության երթ՝ ի հիշատակ վերջին օրերին սահմանին զոհված զինվորների:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվեց: Հակառակորդի կողմից սանձազերծված մարտերում ունենք զոհվածներ, վիրավորներ եւ անհետ կորածներ։ Ցանկությունը մեծ է ներկա լինել բոլոր զոհված զինվորների վերջին հրաժեշտին ու խոնարհվել նրանց ընտանիքի առջև, սակայն հերոսաբար զոհված տղաները Հայաստանի տարբեր մարզերից են։ Ուստի, որպեսզի կարողանանք հարգանքի տուրք մատուցել բոլոր զոհվածներին, մենք՝ մի խումբ քաղաքացիներով, ցանկանում ենք ապրիլի 10-ին ժամը 19:00-ին լռության երթ անցկացնել դեպի Եռաբլուր, որտեղ կիրականացնենք խորհրդանշական մոմավառություն՝ ի հիշատակ նահատակների:

Երթի մասնակիցներին խնդրում ենք գալ մոմերով և ծաղիկներով:

Լռության երթին կմիանան նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան, Կոտայքի և այլ թեմերի քահանաները, ովքեր էլ կմատուցեն հոգեհանգստյան կարգ:

Երթի անցկացումն ի գիտություն է ընդունել Երևանի քաղաքապետարանը: 

Նախաձեռնող թիմ