|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հետ կապված` Ադրբեջանի քաղաքականությունը, կարծես, պատերազմի հրավեր լինի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն: Ըստ նրա` Ադրբեջանի վերաբերմունքը շատ ագրեսիվ է եւ ոչ ընդունելի:
«Կրկնում եմ` սա ուղղակի պատերազմի հրավեր է: Հետաքրքիր է` ի՞նչ է մտածում Ադրբեջանի այս քաղաքականության մասին Մինսկի խումբը»,- ասաց Զարաքոլուն:
Լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանն էլ հիշեցրեց, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանն անդրադարձել է երկու անգամ` երկու դեպքում էլ արտահայտելով ոչ դրական կարծիք: