|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսական մի շարք առաջատար լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Առաջին ալիքը» և «Վեստի.ռու»-ն, ակտիվորեն անդրադարձել են ԼՂՀ սահմանին տիրող իրավիճակին:
ԶԼՄ-ները շեշտում են շփման գծում իրավիճակի կտրուկ սրացումը և ակտիվ մարտական գործողությունների սկսվելը, ինչպես նաև հաղորդում ՀՀ-ի հակահարձակողական գործողությունների և ադրբեջանական ուղղաթիռի խոցման մասին:
Կայքերը նշում են, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց են մեղադրում են այդ սրման համար, ինչպես նաև հաղորդում երկու կողմերից քաղաքացիական զոհերի ու վիրավորների մասին:
Նշենք, որ քիչ առաջ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ն ուշադիր ուսումնասիրում է ստացված տեղեկությունը: