կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-01 13:32
Քաղաքական

Ընտրացուցակների հրապարակում չի լինի. Արփինե Հովհաննիսյան

Ընտրացուցակների հրապարակում չի լինի. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընտրություններից հետո ընտրացուցակների պաշտոնական հրապարակում չի լինի, սակայն դիտորդներն ու վստահված անձինք հնարավորություն կունենան ցանկության դեպքում ծանոթանալու դրանց: Մեջբերելով Վենետիկի հանձնաժողովի տեսակետը` նախարարը նշեց, որ իրենք մեկ քայլ առաջ են գնացել` դիտորդներին ևս հնարավորություն կտան ծանոթանալու այդ ցուցակներին:

Նախարարի խոսքով` աշխատանքային խումբը հաշվի է առնում այն բոլոր առաջարկությունները, որոնք արվում են: Հովհաննիսյանը հայտնեց, որ առաջիկա երկուշաբթի մեկնարկող քառօրյայի ընթացքում նոր Ընտրական օրենսգիրքը չի քննարկվի: «Արտահերթով է լինելու քննարկումը, թե` ոչ, չեմ կարող եմ ասել, երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայում Ընտրական օրենսգիրքը չի լինի»,- ասաց նախարարը և ընդգծեց, որ Վենետիկի հանձնաժողովի «Հանուն ժողովրդավար ընտրությունների» խորհրդի` 2016 թվականի մարտի 10-ի լիագումար նիստի ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից շեշտվել է, որ որոշակի հանգամանքների դեպքում ընտրություններին մասնակցած կուսակցությունները պետք է հնարավորություն և հասանելիություն ունենան՝ ծանոթանալու ընտրողների ցուցակին:

Հովհաննիսյանը նշեց նաև`ակնհայտ է, որ այս ձևակերպումը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Վենետիկի հանձնաժողովը հստակ տարբերակում է մտցնում ընտրողների ցուցակի պաշտոնական հրապարակման և ընտրողների ցուցակին ծանոթանալու հնարավորություն ընձեռելու միջև: Ըստ նախարարի` այն մոտեցումը, որն այսօր ամրագրված է Ընտրական օրենսգրքի նախագծում, այն է՝ վստահված անձանց հնարավորություն ընձեռել առանց վերահաշվարկի պահանջի ծանոթանալու ընտրողների ցուցակին, ընդ որում` դրանից անել քաղվածքներ, համեմատել նախօրոք հրապարակված ցուցակների հետ, փաստացի ապահովում է երաշխիք ընտրողների ցուցակի մատչելիության և հասանելիության համար: