Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվության համաձայն` Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 6-32 հասցեի բնակիչներ Հարություն Փարսադանի Հարությունյանի և Գարիկ Փարսադանի Հարությունյանի մայրը հայտարարել է, որ որդիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն և վաղուց Հայաստանում չեն բնակվում, սակայն տվյալներն ընդգրկված են 38/03 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում. հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Նշված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համաձայն' նրանց քաղաքացիությունը չի դադարեցվել: ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:
Ընդ որում` Հարություն Փարսադանի Հարությունյանն օտարերկրյա պետություն բնակության մեկնելու կապակցությամբ 19.11.2002 թ. հանվել է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից և նրա անհատական տվյալներն առկա չեն ընտրողների ռեգիստրում, իսկ Գարիկ Փարսադանի Հարությունյանը մինչ այժմ հաշվառված է վերը նշված հասցեում և նրա անհատական տվյալներն իրավաչափորեն ընդգրկված են ընտրողների ցուցակում: