կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-03 09:46
Առանց Կատեգորիա

Տհաճ վիճակ է. թեժ քննարկվում են ընտրացուցակների «թոփ» համարները. «Ժողովուրդ»

Տհաճ վիճակ է. թեժ քննարկվում են ընտրացուցակների «թոփ» համարները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քանի որ արդեն հստակ է, որ հայրենի իշխանությունները հունիսի 20-ին խորհրդարանական ընտրություններին գնում են համամասնական ընտրակարգով, թեժ քննարկում են ընտրացուցակների «թոփ» համարները: Բանն այն է, որ այն անձինք, ովքեր ժամանակին խնդիր չեն ունեցել ցուցակների անցողիկ տեղերում հայտնվելու համար, քանի որ վարկանիշային ընտրակարգով են մասնակցել ընտրություններին, այսօր պետք է լինեն մեկ միասնական ցուցակում ու, ամենակարեւորը, անցողիկ շեմում:

Այսինքն՝ քաղաքական թիմերն այժմ հայտնվել են տհաճ վիճակում: Մենք տեղեկացանք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում արդեն ուրվագծվել է ընտրական ցուցակը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ քննարկումներ են ընթանում, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում դեռեւս կուսակցության քառյակն է հայտնի: Ըստ մեր տեղեկությունների՝ ցուցակը գլխավորում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երկրորդը լինելու է Տարոն Սիմոնյանը, իսկ երրորդ տեղում՝ Արկադի Խաչատրյանը, ցուցակում առաջին կինը լինելու ԼՀԿ-ական Անի Սամսոնյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ դեռեւս ցուցակը նախնական է, կարող է այն առաջիկայում փոփոխությունների ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել, թե որքանով են իրական մեր տեղեկությունները։ «Ցուցակ դեռ չունենք, մինչեւ վարչապետի հրաժարականը չլինի, ցուցակ չենք սկսելու գրել»,-հայտարարեց Մարուքյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում