|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գերմանական կողմի նախաձեռնությամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և քննարկել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները:
Ըստ AA-ի՝ նրանք քննադատել են Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունն ու ընդգծել ահաբեկչության դեմ պայքարելու հարցում համատեղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով նաև փախստականների ճգնաժամի լուծման թեմային՝ կողմերը նշել են, որ Անկարայի և ԵՄ-ի միջև ձեռք բերված համաձայնությունները կարևոր դեր ունեն հավանական սպառնալիքները վերացնելու հարցում, ինչպիսին են ապօրինի միգրացիան, փախստականների մահվան դեպքերը և այլն: