|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Եվրամիությունը դատապարտել է Իրանում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը՝ հայտարարելով, որ նման հանցագործության համար արդարացում չկա:
«Ահաբեկչության նման սարսափելի գործողության համար ոչ մի արդարացում չի կարող լինել: Եվրամիությունն իր ցավակցություններն է հայտնում զոհերի ընտանիքներին և Իրանի ժողովրդին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթում»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ`փետրվարի 13-ին, Իրանի հարավարևելյան շրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավտոբուսի մոտ պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 41 մարդ՝ ներառյալ զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ Ադլ» սուննի ծայրահեղական խմբավորումը: