|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հեռախոսազրույց է ունեցել երկրի վարչապետ Թերեզա Մեյի հետ և համագործակցություն ու աջակցություն առաջարկել Լոնդոնում հարձակմանը արձագանքելու հարցում. հայտնում է РИА Новости-ն:
Նշենք, որ երեկ հարձակում է տեղի ունեցել Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ: Վեսթմինսթերյան կամրջին անհայտ անձը մեքենան վարել էր անցորդների վրա, այնուհետև` փորձել ներխուժել խորհրդարանի շենք։ Զոհերի թիվը 5-ն է, ներառյալ` ահաբեկիչը: Իսկ վիրավորների թիվը հասնում է մոտ 40-ի: