|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:
«Բարձր գնահատականի է արժանի Ձեր երկարամյա գիտական և մանկավարժական գործունեությունը մաթեմատիկայի ասպարեզում: Նշանակալի է Ձեր ավանդը Հայաստանում շախմատի հանրահռչակման և զարգացման գործում: Ձեր ունեցած մեծ ներդրման վառ վկայությունն են Ձեր միջազգային համբավն ու բարձր հեղինակությունը շախմատային աշխարհում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: