կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-16 13:51
Հասարակություն

Գայլի ամեն գլխաքանակի համար որսորդն այսուհետ կստանա, եկամտահարկը հանած` 100 հազար դրամ

Գայլի ամեն գլխաքանակի համար որսորդն այսուհետ կստանա, եկամտահարկը հանած` 100 հազար դրամ

Այսօր կառավարության նիստում հաստատվեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ներկայացված մի որոշման նախագիծ, որով գումար պետք է հատկացվի բնապահպանության նախարարությանը: Պահուստային ֆոնդից տրամադրվում է 24 միլիոն 669 հազար դրամ` 2015թ. նախատեսված` 200 գայլերի գլխաքանակի որսի պարգևավճարների հետ կապված:

 

Նախարարը տեղեկացրեց, որ 3 տարվա կտրվածքով որսվել է 434 գլխաքանակ այն տարածքներում, որտեղից հարձակում է եղել բնակելի տարածքների ընտանի կենդանիների վրա:

 

«2013-ին մենք ներկայացրել էինք, որ ամեն գլխաքանակի համար հատկացվում է 100 հազար դրամ, սակայն հաշվի չենքառել, որ 2013-ին ուժի մեջ է մտել եկամտային հարկի մասին օրենքը, համաձայն որի`, պարտադիր այդ հակատեսակը պետք է պահվի: Եվ ժողովրդի մեջ տարաձայնություններ էին առաջացել, քանի որ նրանք ակնկալում էին 100 հազար դրամ ստանալ, այնինչ` տալիս էին մինչև 75 հազար դրամ: Այս տարի մենք նախատեսել էինք 123 հազար դրամ, որից 23 հազարը դուրս կգա` որպես եկամտային հարկ: Հիմա ամեն մի գլխաքանակի համար որսորդը կստանա մաքուր 100 հազար դրամ»,- ասաց Արամայիս Գրիգորյանը: