Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Յաշար համալսարանի տնտեսագիտության դասախոս Ուֆուք Թութանը տեղեկություններ է հրապարակել վերջին 30 տարում ահաբեկչության պատճառով Թուրքիայի կրած նյութական վնասների ծավալների մասին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական TRT haber լրատվականի տեղեկացմամբ՝ այդ վնասը համարժեք է տարեկան շուրջ 40 մլրդ ամերիկյան դոլարի:
«Պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին 30 տարում ահաբեկչության հասցրած ընդհանուր վնասը կազմում է 1.2 տրիլիոն դոլար, որը համընկնում է վերջին տարիներին գրանցված բյուջեի պակասորդի հետ»,- նշել է թուրք պրոֆեսորը:
Ուֆուք Թութանն ընդգծել է, որ վնասները հաշվարկելիս պետք է հաշվի առնել նաև երկրի տնտեսության վրա ազդեցություն ունեցող մի շարք այլ փոխկապակցված գործոններ, այդ թվում՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին զբոսաշրջության պասիվացումն ու այս ոլորտի եկամուտների նվազումը, օտարերկրյա ներդրումների ծավալների նվազումը, այդ ամենի հետևանքով ամենատարբեր ոլորտներում գրանցվող կորուստները, թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկումը:
«Պետք է հաշվի առնել նաև այն հոգեբանական ազդեցությունը, որ ունենում են նմանատիպ ահաբեկչական գործողությունները արտադրող-սպառող-ներդրող օղակների վրա՝ համաշխարհային մակարդակով և երկրի սահմաններում տնտեսության ոչ բարվոք վիճակի պայմաններում»,- շեշտել է տնտեսագետը: