|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեցին՝ ինչ փուլում է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետից դուրս մնացած ուսանողի գործը: Հիշեցնենք, որ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետից հեռացվել է Հովհաննես Եսայանը՝ ֆիզկուլտուրայից ունեցած լուծարքի պատճառով:
Լևոն Մկրտչյանը նշեց, որ ինքը ճշտել է այդ պատմությունը, ԵՊՀ-ից ստացել են տեղեկանք` ոչ միայն Հովհաննես Եսայանն է հեռացվել, այլև 3 ուսանող՝ ֆիզկուլտուրայի դասերին երկու տարի շարունակ չմասնակցելու պատճառով, և երկու տարվա ընթացքում այդ ուսանողներին հնարավորություն է տրվել վերականգնվելու:
«Եվ երկու տարվա չվերականգնվելու պատճառով չորս ուսանող հեռացվել է բուհից: Մամուլում հրապարակումներ եղան: Կփորձեմ ԵՊՀ ռեկտորի հետ մեկ անգամ ևս խոսել»,- ասաց նախարարը:
Հարցին, թե արդյո՞ք ուսանողները հեռացվել են քաղաքական հայացքների համար, Մկրտչյանը պատասխանեց, որ պետք է որոշակի ապացույցներ լինեն` նման բան պնդելու համար, որովհետև, ռեկտորի խոսքով, ևս 3 հոգի հեռացվել է ֆիզկուլտուրայի դասերին չմասնակցելու և վերականգնվելու հնարավորությունը չկիրառելու համար: