|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանում: Ֆիզկուլտուրայի դասաժամին անսպասելիորեն վատացել է կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը, և նա մահացել է: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ԵՊՀ մամլո պատասխանատու Կարեն Գրիգորյանը: Նրա խոսքով` ուսանողը մահացել է մինչև շտապօգնության ժամանումը:
Նախնական տեղեկությունների համաձայն` Հայրապետյանը սրտի հետ կապված խնդիրներ ուներ: Մեր տեղեկություններով` նա Արագածոտնի մարզից էր: