կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-16 21:27
Քաղաքական

ՀԱԿ-ը մերժում է Նիկոլ Փաշինյանին

ՀԱԿ-ը մերժում է Նիկոլ Փաշինյանին

Հայ ազգային կոնգրեսը պարձագանքել է Նիկոլ Փաշինյանի նամակին, որն ուղղված էր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին ուղղված նամակը, որով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը միջնորդել է «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կազմակերպման համար ձևավորվող թվով 28 ընտրական տեղամասերում (25-րդ ընտրատարածք) Հայ ազգային կոնգրես խմբակցության կողմից հանձնաժողովի անդամներ նշանակել Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց:  Կոնգրեսի խմբակցության մամուլի պատասխանատու, փորձագետ Արմեն Խաչատրյանը «Ազատությանն» ասել է.  «Համաձայն Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի (Տեղամասային հանձնաժողովներ կազմավորելու կարգը), 2012թ. սկսած Հայ ազգային կոնգրես խմբակցությունը նշանակել է տեղամասին հանձնաժողովի անդամներին՝ օրենքով սահմանված ընթացակարգով:

ՏԸՀ անդամներին նշանակելիս Հայ ազգային կոնգրես խմբակցությունը երբևէ չի առաջնորդվել քաղաքական նպատակահարմարության նկատառումներով, այլ միայն և միայն ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելու սկզբունքով:

Խմբակցության որևէ որոշում, այդ թվում՝ վերոհիշյալ հարցի կապակցությամբ, կարող է ընդունվել համաձայն խմբակցության Կանոնադրության՝ իրավազոր նիստում, խմբակցության անդամների կեսից ավելիի՝ առնվազն 4 ձայնով: Մինչդեռ խմբակցության որևէ անդամ նիստերի օրակարգում Ձեր մատնանշած հարցը չի բարձրացրել, ուստի և այն չէր կարող քննարկվել խմբակցության նիստում: Զարմանալի է, որ խմբակցության նիստին անձամբ ներկայանալու և հարց բարձրացնելու փոխարեն, պատգամավորը նամակ է ուղարկում, միաժամանակ իրեն իրավունք վերապահելով խոսելու խմբակցության այլ անդամների անունից, ինչը սկզբունքորեն անընդունելի է»,- ասել է ՀԱԿ անդամը:

Մանրամասները` այստեղ: