|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով` բանակում եւ ողջ զինվորական համակարգում համատարած կրճատումներ են: Մեր աղբյուրի խոսքով` պաշտպանության նախարարությունում, ինչպես նաեւ նախարարությանը ենթակա զորամասերում վերջին ամիսներին մի քանի տասնյակ զինվորական է կրճատվել` առանց որեւէ էական բացատրության:
Մեր աղբյուրը նշում է, որ թիրախում հատկապես այն զինվորականներն են, որոնք ատեստավորում չեն անցել, սակայն շարունակում են իրենց աշխատանքը չնչին աշխատավարձերով:
Չնայած այս ամենին, մեր աղբյուրը նշում է նաեւ, որ բանակում աննախադեպ մեծացել է քաղաքացիական անձանց թիվը` ի հակակշիռ զինվորականների:
Մեր աղբյուրի խոսքով` զինվորական խավն այս ամենը կապում է առաջին հերթին ֆինանսներ տնտեսելու պետական քաղաքականության հետ, նոր միայն` հայ-ադրբեջանական խաղաղության: