|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ իր երկիրը «այլևս զենք և գումար չի տրամադրում Ուկրաինային»։ Դրա փոխարեն զենքը վաճառվելու է ՆԱՏՕ-ի կառույցների միջոցով և վճարվելու եվրոպական երկրների կողմից, Fox News-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղարը։
Ռուբիոն, մեկնաբանելով Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ուկրաինայի նախագահի և ԵՄ երկրների ղեկավարների միջև հանդիպման արդյունքները, ասել է, որ «երեք տարվա փակուղուց և լռությունից հետո առաջին անգամ որոշակի շարժում է նկատվել»։
Ավելի վաղ պետքարտուղարը նշել էր նաև, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքներին կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև ԵՄ-ից դուրս գտնվող երկրները։
Բացի այդ, Սպիտակ տան հետ բանակցություններից հետո, ըստ Financial Times-ի, Ուկրաինան խոստացել է գնել 100 միլիարդ դոլարի ամերիկյան զենք «անվտանգության երաշխիք ստանալու գործարքի շրջանակում»՝ եվրոպացի դաշնակիցների հաշվին։
Բացի այդ, Կիևը և Վաշինգտոնը կկնքեն առանձին 50 միլիարդ դոլարի գործարք՝ ուկրաինական ընկերությունների հետ համատեղ անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար