|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Վարդենիսի բնակիչ Սամվել Հովհաննիսյանը իր խոսքում անդրադարձել է ադրբեջանցիների էությանը, հայ ժողովրդի պատմական հիշողությանն ու սերնդի դաստիարակությանը։ Նա ընդգծել է, որ ադրբեջանցիները միշտ վախկոտ են եղել և կրթության ու գիտության նկատմամբ թույլ են։ Նրա համոզմամբ՝ եթե Ադրբեջանի կողքին չլինեն հովանավոր երկրներ, ապա այն չի կարող գոյատևել։ Հովհաննիսյանը շեշտել է անցյալի հիշողության կարևորությունը՝ նշելով, որ առանց դրա հնարավոր չէ ապագա կառուցել։
Նա հիշեցրել է խորհրդային տարիներին մարդկանց մոտ տարածված հայրենասիրական դաստիարակությունը՝ համեմատելով այն այսօրվա իրականության հետ, որտեղ ըստ նրա՝ հայրենասիրական դաստիարակությունը թուլացել է։ Հովհաննիսյանի կարծիքով՝ դպրոցներն ու մանկապարտեզները պետք է դառնան հայրենասիրության դաստիարակման առաջնային օջախներ։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ֆիլմերի, լրատվության ու մշակութային միջոցների միջոցով սերնդին փոխանցել հերոսների գործերն ու օրինակները, ինչպես ժամանակին Անդրանիկի անունն էր ներշնչում վախ և հարգանք։
Հովհաննիսյանը նաև կարևորել է ընտանիքի և հայրենասիրության դաստիարակության հավասարությունը՝ դրանք համարելով ազգային պահպանման հիմնասյուներ։ Վերջում նա նշել է, որ ամենակարևորը խաղաղությունն է, ժողովրդի առողջությունն ու հայրենիքի պաշտպանությունը։
Մանրամասն՝ տեսանյութում։