|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային կարգի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը: Հայ ըմբիշը եզրափակիչում 0:4 հաշվով պարտվեց ռուս Նիկիտա Մելնիկովին:
Արթուր Ալեքսանյանն իր առաջին գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Դմիտրի Տիմաշենկոյին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 6:2 հաշվով առավելության էր հասել ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 6:2 հաշվով հաղթել էր թուրք Չենկ Իլդեմին:
Հիշեցնենք, որ այսօր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ էր նվաճել նաեւ Ռոման Ամոյանը: