Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարտի 8-ին, Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, բացվել է «Կանանց դերը կայուն զարգացման բնագավառում» խորագրով ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արև Պետրոսյանը՝ «Հայացք անցյալից» խորագիրը կրող ստեղծագործությունների շարքով։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, դիվանագետներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, լրագրողներ:
Ցուցադրության ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին ներկայացվել է հայկական տաղավարը` ստեղծագործական աշխատանքների պատմությունը: Իրինա Բոկովան բարձր է գնահատել հայ արվեստագետի ստեղծագործությունները:
«Հայացք անցյալից» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. մարտի 18-ը: Մասնակից երկրներն են` Հայաստանը, Բահրեյնը, Բանգլադեշը, Դոմինիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Թուրքիան, Կուբան, Ուկրաինան: