Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Արման Եդոյանի կողմից Ռուբինյանց փողոցի թիվ 20 շենքի դիմաց հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքից կես տարի անց էական նշանակություն ունեցող համալիր փորձաքննության եզրակացությունները դեռ չեն ստացվել: Այս մասին, yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարականյության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին` ժամը 22:30-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի մեքենան Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա Խորեն Մկրտչյանին, որը տեղում մահացել է: «Լեքսուս» ամենագնացի ղեկին եղել է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը: Նա այս գործով դեռևս վկայի կարգավիճակում է:
Դեպքի առթիվ նշանակվել է դիակի դատաբժշկական, համալիր՝ դատահետքաբանական, դատաքիմիական և մանրաթելային, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է: