Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի հետ շատ լավ, դրական, ընկերական հարաբերություններ են. այսօր` լրագրողների հետ անդրանիկ հանդիպման ժամանակ, ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա նշեց, որ երբ Աշոտյանը ուսանողական խորհրդի նախագահ էր, ինքը կրթության նախարար էր:
«Որևէ խնդիր Աշոտյանի հետ, նրա կերպարի, անհատական, մարդկային, պրոֆեսիոնալ հատկանիշների հետ կապված` չունեմ: Աշոտյանի հետ շատ լավ անձնական հարաբերություններ ունեմ»,- ասաց նախարարը:
Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Աշոտյանի` ԿԳ ոլորտում աշխատանքը, Մկրտչյանը պատասխանեց, որ որևէ պաշտոնյայի գործունեությանը գնահատական տալու իրավունք չունի, որովհետև նախ կոռեկտ չէ, հետո` իր համոզմունքներից չի բխում:
«Որպես անհատ` գտնում եմ, որ նա շատ լավ է վարել կրթության համակարգը, ունենք արդյունքներ, սակայն համակարգն այնքան մեծ պրոբլեմներ ունի, որ դրանք չեն կարող ինձ չփոխանցվել: Շնորհակալ եմ բոլոր նախկին ԿԳ նախարարներին, քանի որ կրթության նախարարի պաշտոնում եղած բոլոր մարդիկ մտել են շատ ծանր բեռի տակ և կատարել իրենց պարտականությունները շատ լավ»,-ասաց Մկրտչյանը: