Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկման ընթացքում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց` իրեն մտահոգում է այն հարցը, որ ընտրատեղամասերում լրագրողների և դիտորդների թիվը սահմանափակվելու է:
«Ուզում եմ հասկանալ`Դունիա Միատովիչն է լինելու, ով է լինելու, որ որոշի, թե ով պետք է լինի ընտրատեղամասում, կամ հացի հերթ է, ինչ է, որ ով առաջինը գրանցվեց, կունենա լուսաբանելու հնարավորություն: Սահմանափակվել է լրատվամիջոցների ներակայությունը, բայց չէ՞ որ հանձնաժողովի նախագահը չի կարող որոշել առաջնահերթությունը»,- հետաքրքրվեց նա:
Ի պատասխան, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց. «8-ը լավագույն լուծումը չէ, բայց ասեմ, թե մենք ինչ եք ուզում թույլ չտալ և ինչու ենք առաջարկել կոպիտ մեխանիզմ: Մեր խնդիրը հետևյալն է, որ հիմա ընտրություններին լինելու է միջինը 230 թեկնածու, և ցանկացած ոք կարող է լրատվամիջոց բացել ու լրագրող ուղարկել ընտրատեղամաս, և կլինեն կուտակումներ: Եթե խնդրի լուծման հետ կապված այլ առաջարկներ ունեք, ապա մենք պատրաստ ենք աջակցել»: