Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյաղլին արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, որ այսուհետ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպում է «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» սկզբունքով: Բաքուն տարակուսած է, այդ ինչպես է ՀՀ վարչապետը դրական գնահատել Վիեննայում Փաշինյան-Ալիև բանակցությունները, եթե հաջորդ օրը ՀՀ պաշտպանության նախարարը նման հայտարարությամբ է հանդես գալիս:Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, սա վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանական օղակներում քաոս է տիրում: Ադրբեջանի ԱԳն-ն շարադրել է քարոզչական նյութ` հայկական բանակի խոցելիության և ադրբեջանական բանակի անխոցելիության վերաբերյալ, իսկ Տոնոյանի հայտարարությունը որակել աբսուրդային:
«Տոնոյանի հայտարարությամբ պաշտոնական Երևանը սպառնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Դա անհարգալից վերաբերմունք է միջազգային իրավունքի և նորմերի նկատմամբ»,- ասել է նա: