Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, ում մակագրվել էր Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը, ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեց: Պատճառաբանելով իր կողմից ինքնաբացարկ հայտնելու որոշումը, Վազգեն Ռշտունին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց, որ իր կողմից շարունակել քննել տվյալ բողոքը կստացվեր, որ մեծ ցանկություն ունի այս բողոքը քննելու։ Ավելի վաղ նա ասել էր, որ չի կիսում դատավարության մասնակիցների մտահոգությունը, համարելով, որ կարող է կայացնել օբյեկտիվ դատական ակտ։
«Հաշվի առնելով, որ դատավարության մի կողմը չունի վստահություն իմ նկտամամբ,որ կայացվելիք դատական ակտը կարող է լինել օբյեկտիվ, նաև եթե պրոֆեսիոնալ իրավաբանները չունեն այդ վստահությունը, ուրեմն ենթադրվում է, որ հասարակության անդամները նույնպես կարող են այդ վստահությունը չունենալ: Տվյալ գործով Ալեքսանդր Ազարյանը հայտնել է ինքնաբացարկ եւ իմ կողմից շարունակել քննել տվյալ բողոքը կստացվեր, որ մեծ ցանկություն ունեմ այս բողոքը քննելու»,- ասաց Ռշտունին:
Հիշեցնենք, որ քննիչի կողմից դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար հիմք էր հանդիսացել նախկինում դատավոր Վազգեն Ռշտունու կողմից Քոչարյանի գործով հայտնած դիրքորոշմանը։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ անձեռնմխելիության հիմքով Քոչարյանին կալանքից ազատ արձակելուց հետո հետո 2018թ. սեպտեմբերին Ռշտունին լրագրողներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ որպես իրավաբան՝ Ազարյանի որոշման հետ համաձայն է։