|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 զինծառայող է մահացել:
Մահացածներից 30-ամյա Կարեն Կարապետյանն Արմավիրի մարզի Շենավան գյուղից էր:
Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Կարեն Կարապետյանը շուրջ երկու տարի է, ինչ պայմանագրային զինծառայող էր, իսկ դրանից առաջ ռուսական զորամասում էր ծառայել` որպես պայմանագրային զինծառայող:
«Որբ մեծացած երեխա էր, թաք տղա` ո\'չ քույր, ո\'չ եղբայր ուներ: Ընտանիքն էլ ամուսնալուծված էր: Ընտանիքին Ռուսաստանում գտնվող քեռիներն էին օգնում: Կարենն ամուսնացած էր, 5 տարեկան երեխա ունի: Հիմա էլ իր երեխային որբ թողեց: Խելոք տղա էր, գլուխը կախ` ընտանիքն էր պահում»,- ասաց Մկրտչյանը: